News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց այս պահին մեծ թվով ոստիկաններ կան, քննչական գործողություններ են կատարվում։ Նուբարաշեն ՔԿՀ տանող փողոցը փակ է։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից  հաղորդում է, որ քիչ առաջ հնչած կրակոցների հետեւանքով զոհվածներից մեկի մարմինը դեռ ընկած է ավտոկայանատեղիում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Նա հրազենային մահացու վնասվածք է ստացել գլխի շրջանում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ժամը 13։59-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ 2 երիտասարդներին իրենց մոտ տեղափոխել են արդեն հրազենային վնասվածքներից մահացած վիճակում։

Այս պահին դեպքի վայրում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Զոհերի ինքնության մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չեն տրամադրում։

 NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կրակոցների հետեւանքով սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ Նուբարաշեն համայնքում հնչել են կրակոցներ:

Նախնական տեղեկություններով մի քանի հոգի ինքնաձիգերով կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ