News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վարդան Օսկանյանը թողնում է խորհրդարանը եւ ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին մարտի 4-ին լրագրողներին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ 2017թ. (հաջորդ խորհրդարանական ընտրությունները) սարերի հետեւում չէ , եւ Օսկանյանը կարող է իր նպատակներն ունենալ, սակայն այս հարցով դժվար է որեւէ բան ասել։

Պատգամավորը հաստատել է, որ Օսկանյանը որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից, սակայն դա չի նշանակում, թե նա հեռանում է կուսակցությունից։

«Որքանով ես եմ տեղյակ, Օսկանյանը չի ասել, թե ցանկանում է թողնել կուսակցությունը։ Նա միայն հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին, սակայն կուսակցության շարքերը լքելու մասին ոչինչ չի հայտարարել»,-ասաց Մելքումյանը։

Նրա կարծիքով՝ նման կերպ Օսկանյանը ամենայն հավանականությամբ նշում է իր նոր գործունեության եզրագծերը։ «Հավանաբար նա ապագայի հետ կապված ինչ-որ որոշումներ ունի, քանի որ նման որոշումները հենց այնպես չեն կայացվում։ Եթե նա չի հայտնել կուսակցությունից հեռանալու մասին, նշանակում է, ցանկանում է շարունակել աշխատել նրա շարքերում»,- հայտարարեց պատգամավորը։

Հիշեցնեն, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի պաշտոնը լքելու մասին կհայտարարի մարտի 5-ին՝ կուսակցության համագումարի ժամանակ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի պաշտոնում Գագիկ Ծառուկյանին փոխարինելու է Նաիրա Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ