Մարտի 3-ին, ժամը 09.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա Լիլիթ Գեւորգյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 11.10-ին, Լ. Գեւորգյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: