News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Թումանյան 25 հասցեում գտնվող երկհարկանի բնակելի շենքի բնակիչներին կարող են հարկադրել լքել իրենց բնակարանները։ Այս տարվա հունվարի 28-ին նրանք քաղաքապետարանի կողմից ծանուցվել են այն մասին, որ իրենց շենքը կարող է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվել ու վերակառուցվել հյուրանոցի: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողներին ասաց շենքի բնակիչ Դավիթ Եղիազարյանը՝ ավելացնելով, որ կառուցապատող «Ռենշին» ընկերության ներկայացուցիչները շենքի բնակիչների հետ խոսել են, բայց փոխհատուցման որեւէ կոնկերտ առաջարկ չեն արել։

«Մեզ հետ «Ռենշին» ընկերության ներկայացուցիչները չեն բանակցել և ոչ մի գումարային կոնկրետ առաջարկ չեն արել: Իսկ եթե իմանամ, որ մեր շենքն անմխիթար վիճակն է խանգարում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, ապա անհատույց կնվիրեմ իմ բնակարանը «Ռենշին» ընկերությանը»,- ասաց Դավիթ Եղիազարյանը:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի կարծիքով՝ շենքը հանրային գերակա շահ ճանաչելով՝ խախտվել է «Հասարակության և պետության  կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը։

«Տվյալ դեպքում  հյուրանոցի կառուցումը շահույթ է  հետապնդում և չի կարող ծառայել հանրային գերակա շահին։ Հայաստանի Հանրապետությունում 2006-ից գործող այդ օրենքի քողի տակ մենք ստանում ենք մի աբսուրդ երևույթ, երբ շենքի բնակիչները մի օր արթնանում են և պաշտոնապես ծանուցվում, որ իրենց շենքը անհրաժեշտ է պետությանը, քանի որ ոմն «Ռենշին»  կազմակերպությունը ցանկություն է հայտնել այնտեղ հյուրանոց կառուցել»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:

Ճարտարապետների միության նախագահի գնահատականով՝ Թումանյան 25 հասցեի շենքը, բնակիչների ջանքերի շնորհիվ,  գտնվում է բարոք վիճակում եւ շենքի անմխիթար լինելը չի կարող այն քանդելու հիմք ծառայել։

Դավիթ Եղիազարյանը շենքի բնակիչների անունից հայտարարեց, որ իրենք չեն զիջելու եւ իրենց բնակարանները պահպանելու համար պայքարելու են բոլոր հնարավոր միջոցներով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ