News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահի պաշտոնում ինքնառաջադրված թեկնածու Կանատ Ժուրմանը ազատ չի տիրապետում մայրենի լեզվին։ Ինչպես հայտնում է երկրի ԿԸՀ մամուլի ծառայությունը, նման եզրակացության է եկել թեկնածուից քննություն ընդունած լեզվաբանական հանձնաժողովը, որի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ժուրմանը 31 հատ կետադրական ու ոճաբանական սխալ է թույլ տվել։

Չափածո բանաստեղծություններ կարդալիս թեկնածուն նաեւ ուղղախոսական սխալներ է թույլ տվել, տեղեկացնում է Gazeta-ն։

Արդյունքում լեզվաբանական հանձնաժողովը եկել է եզրակացության, որ տվյալ թեկնածուն ազատ չի տիրապետում պետական լեզվին՝ ղազախերենին։ Նշենք, որ ղազախերենի իմացությունը պարտադիր պայման է բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնելու համար։

Նշենք, որ նախկինում նախագահի մեկ այլ թեկնածու Ասկար Սիրգաբաեւը ձախողել էր լեզվի քննությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ