News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անբարոյականությունը հայրենի  քաղաքը  տարիներ  շարունակ  թալանելն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ արձագանքելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:  Վերջինս Բալասանյանի՝ ԲՀԿ-ն լքելու քայլն անբարոյականություն էր անվանել:

«Չէի ուզենա անդրադառնալ այդ հոգեկան հիվանդին, հատկապես որ գարնանը նրա մոտ սրացումներ են նկատվում, բայց այս անգամ պետք է ասեմ: Անբարոյականություն է հայրենի  քաղաքը  տարիներ  շարունակ  թալանելը, եկեղեցու  կառուցման  անվան  տակ  փող  հավաքելն  ու  այդ  գումարներով  անձնական  պալատներ  կառուցելը, իր խնամքին  մնացած  երեխաներին  մարդասպան  դարձնելն  ու խեղելը»,- նշել է Բալասանյանը՝ ակնկարկելով Վարդան Ղուկասյանին:

Խոսելով ԲՀԿ-ն լքելու իր քայլի մասին՝ Սամվել Բալասանյանն ասաց. «Ես ԲՀԿ-ից դուրս եմ եկել այն բանից հետո, երբ կուսակցությունը լքեց ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, որի շուրջն էր ստեղծվել ԲՀԿ-ն»:

Գյումրիի քաղաքապետը նաեւ արձանագրեց, որ ԲՀԿ-ին իր անդամակցությունը մշտապես ծառայեցրել է Գյումրիի համար տարատեսակ ծրագրեր իրականացնելու, քաղաքին օգտակար լինելու համար եւ հիմա էլ շարունակելու է օգտակար լինել քաղաքին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ