News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր՝ հուլիսի 22–ին, որոշում է կայացրել Կոսովոյի՝ Սերբիայից անջատվելու եւ միակողմանիորեն անկախություն հռչակելու օրինականության վերաբերյալ։ Դատարանը որոշել է, որ Կոսովոն միակողմանիորեն անկախ հռչակվելով՝ որեւէ միջազգային օրենք չի խախտել։ Նշենք, որ դատարանի վճիռը պարտադիր չէ կիրառման համար եւ խորհրդատվական բնույթ է կրում: Պետությունների միջեւ ծագած վեճերը կարգավորելու համար ստեղծված այս դատարանում հարցը քննվում էր Սերբիայի նախաձեռնությամբ: Այդ երկիրը մինչ օրս շարունակում է դեմ արտահայտվել Պրիշտինայի անկախությանը։

Հիշեցնենք, որ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008 թվականին:

Մինչ օրս պաշտոնական Պրիշտինայի անկախությունը ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այդ թվում Միացյալ Նահանգներն ու Եվրամիության 27 անդամ երկրներից 22-ը։

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երեկ՝ հուլիսի 21-ին, Վաշինգտոնում հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչիին եւ հավաստիացրել, որ ԱՄՆ-ը անվերապահորեն սատարում է Կոսովոյի անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ