«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալուց հետո Տիգրան Ուրիխանյանը կզրկվի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում անդամությունից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
ԲՀԿ խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Վահան Բաբայանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հրաժարվել է Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նածագահի տեղակալի պաշտոնից, այդ պաշտոնին առաջադրել են նորից Վահան Բաբայանի թեկնածությունը:
Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը Հերմինե Նաղդալյանն է, անդամներն են Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, փոխարինող անդամներն են Նաիրա Կարապետյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արմեն Ռուստամյանը: ԲՀԿ-ից ԵԽԽՎ պատվիրակությունում ընդգրկված պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հրաժարվել էր այդ պատվիրակությունում աշխատանքից: Նրա փոխարեն որպես փոխարինող անդամ է ընդգրկվել Տիգրան Ուրիխանյանը: