News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրներում կա հստակ պահանջ. բոլոր օդաչուները առնվազն տարին մեկ անգամ պետք է հետազոտվեն, իսկ որոշակի տարիքից հետո՝ կես տարին մեկ անգամ։ Այս մասին լրագրողներին  հայտարարել է Եվրամիության նախագահը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԵՄ նախագահի խոսքով՝ օդաչուներին շատ հստակ բժշկական պահանջներ են ներկայացվում, այդ թվում՝ հոգեբանական եւ հոգեբուժական։

Հիշեցնենք, որ Բարսելոնից Դյուսելդորֆ չվերթ իրականացնող  Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Վթարից զոհվել էր 150 մարդ։

Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել էր, որ Ֆրանսիայում կործանված Airbus А320 օդանավի երկրորդ օդաչուի գործողությունները  կարելի է գնահատել որպես ինքնաթիռը կործանելու մտադրություն։

Ռոբենի խոսքով՝ թռիչքի առաջին 20 րոպեների ընթացքում օդաչուները նորմալ զրույց են վարել։ Երբ օդանավի հրամանատարը դուրս է եկել խցիկից, ենթադրաբար զուգարան, երկրորդ օդաչուն փակել է դուռը եւ սկսել է իջեցնել օդանավը։

Հրամանատարը փորձել է վերադառնալ խցիկ, սակայն չի կարողացել։ Ինքձայնագրիչից դուրս բերված գրառումներում լսվում են դուռը ջարդելու փորձեր եւ դիսպետչերի կանչը, որը զգուշացրել է հնարավոր բախման մասին։ Երկրորդ օդաչուն ոչ մի ձայն չի հանել, սակայն նրա կանոնավոր շնչառությունը լսվում էր ընդհուպ մինչեւ վթարի պահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ