Փրկարար ծառայությունը մարտի 27-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում վերամբարձ կռունկը մասամբ արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի 04UO928 պետհամարանիշով (վարորդ` Հ.Բ.) ավտոկռունկն արգելափակվել է Անդրեասյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում` ջրագծի համար նախատեսված փոսում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: