News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բոզժիգիտովին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման ժամանակաշրջանում հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել նաեւ միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ փոխգործակցության մասին:

Դեսպան Աիմդոս Բոզժիգիտովը երախտագիտություն է հայտնել ՀՀ նախագահին եւ պետական բոլոր այն մարմիններին, որոնց հետ Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համագործակցել է իր պաշտոնավարման անցած 9 տարիներին՝ մշտապես զգալով աջակցություն եւ բարյացակամ վերաբերմունք:

Ղազախստանի դեսպանը եւս նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ քաղաքական երկխոսությունն ընթանում է փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա, երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչը, դեսպան Բոզժիգիտովի համոզմամբ, լուրջ հիմքեր է ստեղծում տնտեսական ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու եւ զարգացնելու համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, ավելի մեծ հնարավորություններ են բացվում նաեւ հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ