Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը պաշտպանության նախարար Յանկո Վեբերից պահանջել է հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ նման պահանջի պատճառը ՊՆ ղեկավարի գործողություններն են երկրի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերության՝ Telekom Slovenia-ի մասնավորեցման ժամանակ:
Պաշտպանության նախարարն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: