ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հերթական զավեշտալի միջադեպն է տեղի ունեցել։ Վաշինգտոնում ամերիկացի առաջնորդը ինքնաթիռից իջնելիս մամուլի եւ զինվորականների աչքի առջեւ սայթաքել է եւ հազիվ է փրկվել աստիճաններից գլորվելուց։
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Օբաման դուրս է եկել Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձած օդանավից։
Լրատվամիջոցներում հայտնված տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է նախագահը սայթաքում, սակայն հասցնում է բռնվել բազրիքից։