News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսությունը թմրանյութերի ապօրինի շրջանառությունից տարեկան 1 տրլն դոլար է ստանում։  Նման հայտարարություն է արել ՌԴ Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Կալանդան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2008թ. ֆինանսական ճգնաժամի տարիներին աշխարհի խոշորագույն բանկերում իրացվելիության անհրաժեշտ մակարդակը պահպանելու նպատակով ներդրվել է ավելի քան 452 մլրդ թմրադոլար։ Կալանդայի կարծիքով՝ թմրանյութերի վաճառքից ստացվող գումարների ընդունման համար բանկերը էլեկտրոնային վճարումների համակարգ են օգտագործում։ 

Կալանդան նաեւ նշել է, որ թմրանյութերի շրջանառության հետ կապված ստվերային սեկտորը բավական օպերատիվ է արձագանքում նորարարություններին, որոնք նպաստում են տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ համացանցում թմրանյութերի վաճառքն ավելի հին պրակտիկա ունի, քան մնացած ապրանքներինը։

Կալանադան նշել է, որ պետությունները պետք է միավորվեն թմրագումարների հոսքը տնտեսության իրական սեկտոր ուղղելու եւ ֆինանսական ոլորտի քրեականացման դեմ պայքարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ