News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը Ջավախքում հայապահպանության հետ կապված խնդիրները լուծելու հեշտ ու ամենակարեւորը ֆինանսներ չպահանջող ձեւ է գտել: Նա կոչ է անում հայ գործարարներին ներդրումներ կատարել Ջավախքում: «Մենք ակտիվ մասնակցում ենք Ջավախքում տեղի ունեցող մշակութային բոլոր միջոցառումներին։ Փորձում ենք մեր գործարարներին, այդ թվում նաև սփյուռքահայ գործարարներին հորդորել, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն նաև Ջավախքում, որովհետև այնտեղ հիմնական խնդիրը մարդկանց աշխատանքով ապահովելն է, հիմնականում տնտեսական խնդիրն է. այնտեղ հայապահպանության խնդիր չկա, կա հայաթափության խնդիր»- ասել է նա, հավելելով, որ նախարարությունն աշխատում է իր բոլոր ծրագրերում ներգրավել Ջավախքի հայ երիտասարդությանը և ողջ ջավախահայությանը։ Նախարարությունը հարց է բարձրացրել, որ ջավախահայ երիտասարդների համար, ովքեր գալիս են Հայաստանում սովորելու, ուսման վարձը հավասարեցվի ՀՀ քաղաքացի հանդիսացող երիտասարդների ուսման վարձին։

Ինչ վերաբերում է հայկական դասագրքերի՝ Վրաստան մուտքն արգելելուն, Ս.Պետրոսյանը ընդգծել է . «Մինչև հիմա մենք նման խնդիր չենք ունեցել, սակայն վերջերս վրացական իշխանությունները թույլ չեն տալիս, որ Հայաստանում տպագրված դասագրքերը հասնեն այդ տարածաշրջանի հայկական դպրոցներին։ Սփյուռքի նախարարությունն այդ հարցը բարձրացրել է, այդ մասին տեղյակ է մեր կրթության նախարարությունը, ինչպես նաև մեր արտգործնախարարը։ Հարցը վերաբերում է միջպետական հարաբերություններին, և այստեղ Սփյուռքի նախարարությունը պետք է համագործակցի մյուս նախարարությունների, այդ թվում նաև՝ ԱԳ նախարարության հետ։ Հուսով ենք, որ հարցն ինչ-որ լուծում կստանա։ Վրաստանում ընդհանրապես գրաքննություն չկա, և մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում արգելել հայկական դասագրքերի մուտքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ