Մոսկվայում կձերբակալալ են Դոմոդեդովոյի երեք նախկին բեռնակիրների, որոնք օդանավակայանի պահեստում 3.3 մլն դոլարը փոխարինել են շինարարական աղբով: Կասկածյալները՝ արժեավոր իրերի փոխադրման մասնագիտացած տրանսպորտային կազմակերպության աշխատակիցներ, խոստովանել են մեղքը:
«Նովոսիբիրսկ-Դոմոդեդովո չվերթով Մոսկվա ժամանած բեռն ընդունելիս պարզվել է, որ այն չի համապատասխանում նշված քաշին եւ մակնշմանը: Երկու պարկերում 3.3 մլն դոլարի փոխարեն շինարարական աղբ է հայտնաբերվել»,- հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ-ում:
Նովոսիբիրսկի Տոլմաչեւո օդանավակայանում իրավապահների իրականացրած օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ պարկերն ուղարկվել են առանց խախտումների, եւ գողության վայր կարող է լինել Դոմոդեդովոն: Մեկ օրվա ընթացքում գողությունը բացահայտվել է: Գողոնն առգրավվել է: Հետաքննություն է կատարվում: