News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետական դուման երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ միաձայն ընդունել է Հաղթանակի 70-ամյակի հետ կապված համաներման մասին որոշման նախագիծը:

Պետդումայի քրեական օրենսդրության հարցերի հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը պարզաբանել է, որ ազատություն կստանա շուրջ 60 հազար հոգի, համաներման կարժանանանաեւ պայմանական ազատազրկված կամ պատիժը հետաձգված եւս 200 հազար մարդ:

Փաստաթղթի համաձայն, առաջին անգամ համաներմամբ ազատություն կստանան միջին եւ փոքր ծանրության կանխամտածված հանցագործություն կատարած անձիք:

Համաներման կիրառումը բացառվում է այն անձանց դեպքում, որոնք դատապարտվել են կանխամտածված սպանության, ահաբեկչության, բանդիտիզմի եւ ծանր ու հատկապես ծանր հանցագործությունների համար, ինչպես նաեւ ազատազրկման վայրերում կրկին կանխամտածված հանցագործություն կատարածների: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ