Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Էսեյսա» օդանավակայանում ապրիլի 24-ին չեղյալ են հայտարարվել միջազգային չվերթները Չիլիում Կալբուկո հրաբխի ժայթքման պատճառով։ Փակ են Բարիլոչե, Նեուկեն եւ Չապելկո քաղաքաների օդանավակայանները։
Ապրիլի 24-ին ակնկալվում է, որ Կալբուկո հրաբխի մոխիրը կհասնի Բուենոս Այրես, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։