News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ամերիկյան օդատիեզերական գործակալությունը՝ NASA-ն հայտարարել է այլմոլորոկային կյանքի որոնման նոր՝ NexSS ծրագրի մասին, որի շրջանակներում արտերկրյա քաղաքակրթությունների եւ կենդանի օրգանիզմների հետքերը որոնելու են ոչ միայն մոլորակաբանները, այլեւ կլիմայագետները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Մենք փորձում ենք միավորել միանգամից մի քանի գիտական դիսցիպլիններ, եւ նրանք բոլորը տարբեր կերպ են նայում, թե ինչպես են ծնվում եւ ձեւավորվում մոլորակները։ Դուք նույնիսկ չեք կարող այդ հանրույթների ներկայացուցիչների համոզել՝ ընդհանուր հայըարարի գալ կյանքի հարցերի շուրջ»,- ասել է Մերի Վոյտեկը՝ NExSS ծրագրի ղեկավարն ու NASA-ի Աստղակենսաբանական նախաձեռնության տնօրենը, հաղորդում է «Ռոսբալտը»։

Վոյտեկը միավորելու է աստղագետների, աստղաֆիզիկոսների, կլիմայագետների եւ մոլորոկաբանների 16 գիտական խմբերի աշխատանքը։ Այդ խմբերը համատեղ փորձելու են ձեւակերպել, թե որտեղ կարող է կյանք լինել, ինչ տեսք կունենա եւ ինչպես այն կարելի է հայտնաբերել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ