Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունւմ, այսօր՝ մայիսի 3-ին ընթացող խորհրդարանական ընտրություններում, ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 23 876 ընտրող։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Նշենք, որ դա կազմում է ընդհանուր ընտրողների թվի 23, 4 տոկոսը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):
Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am