News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին անհեթեթ է համարում Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի հայտարարությունը, ըստ որի, Վրաստանի հայկական համայնքի պահանջները՝ հետ վերադարձնել մի քանի վիճելի եկեղեցիներ, հիմքեր չունեն: Նալբանդովը նաեւ նշել էր, որ «պատմաբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եկեղեցիները, որոնց հանդեպ հայերը հավակնություններ ունեն, վրացական են»: Այս առնչությամբ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը NEWS.am-ին հայտնեց  հետեւյալը. «Հայ Եկեղեցու Վիրահայոց թեմն իր համայնքի հոգեւոր պահանջների լիարժեքորեն բավարարման համար իսկապես այսօր պահանջում է իրեն վերադարձնել Թիֆլիսում եւ Վրաստանի այլ վայրերում գտնվող 6 եկեղեցիներ, որոնց պատմական հայկական ծագումը վրացական կողմը վիճարկում է:

Նախ անհասկանալի է, թե պատմաբան-գիտնականների ինչպիսի խումբ է ներգրավված եղել ուսումնասիրությունների կատարման մեջ եւ պատմական ինչպիսի փաստերի հիման վրա է հանգել վկայակոչվող նման անհեթեթ եզրակացության: Այս առնչությամբ պիտի ցանկանայինք պարզաբանել, որ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջոցով իրականացված հաղորդակցության ընթացքին 2008-ին Վրաստանի կողմից առաջարկ է եղել ձեւավորել համատեղ հանձնախումբ վրացիների կողմից այսպես կոչված «վիճելի» որակված եկեղեցիների պատկանելիությունը ճշտելու նպատակով: Սույն առաջարկի վերաբերյալ Մայր Աթոռի մոտեցումը եղել է շատ հստակ` հանձնախումբը կարող է ձեւավորվել, եթե վրացական կողմից յուրաքանչյուր եկեղեցու վրացական պատկանելիության օգտին ներկայացվեն պատմական փաստեր` ի դիմաց Մայր Աթոռի կողմից արդեն իսկ ներկայացված փաստերի: Բնականաբար, առ այսօր ո'չ ՀՀ ԱԳՆ, եւ ո'չ էլ Մայր Աթոռ Ս. Էջմիածին նման որեւէ փաստ ներկայացված չէ: Պատճառը, կարծում ենք, պարզ է, այդպիսի փաստեր ուղղակի գոյություն չունեն»:

Ինչ վերաբերում է Վրաստանի ԱԳ փոխնարարի մյուս պնդմանը, թե եկեղեցիները չեն կարող հայոց Եկեղեցուն  փոխանցվել, քանի որ մեր Եկեղեցին Վրաստանում գրանցված է որպես ֆիզիկական անձ, Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ այդ պնդումն անհեթեթ է: «Հերթական անգամ հայտնվում ենք վրացական «փակ շրջանի» իրողության առջեւ, երբ մի կողմից հաստատվում է, որ պատմական հուշարձանները Վրաստանում չեն կարող տրվել Վիրահայոց թեմին, քանզի թեմը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, իսկ  մյուս կողմից, տարիներ շարունակ ձգձգվում է Վրաստանում պատմականորեն գործող ավանդական Եկեղեցիներին եւ կրոնական կազմակերպություններին, այդ թվում նաեւ Հայ Առաքելական Եկեղեցուն, իրավական համապատասխան կարգավիճակ շնորհելու հարցը:

Անդրադառնալով պրն. Նալբանդովի այն հաստատմանը, թե «յուրաքանչյուր երկիր գործում է ելնելով իր շահերից», համոզված ենք, որ հայկական եկեղեցիների պատկանելիության վիճարկումը բնավ չի բխում ո'չ Վրաստանի շահերից ու ո'չ էլ մեր երկու բարեկամ ժողովուրդների շահերից եւ հակասում է քրիստոնեական բարոյականությանը»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ