News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Շուշին ազատագրելը խնդիր չի եղել. բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո մնում էր միայն շքերթով մտնել Շուշի: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց 1991-92թթ. Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ, ներկայումս ՊՆ խորհրդական Գուրգեն Դալիբալթայանը:

«Հպարտ եմ, որ այդ մարտական գործողությունների մասնակիցն եմ եղել: Հայաստանը միշտ կորցրել է իր տարածքները: Մենք այնպիսի աշխարհագրական դիրք ունենք, որ օտար զավթողները միշտ հետաքրքրվել են մեր տարածքով եւ միշտ դժբախտության մեջ ենք եղել: Ինձ բախտ է վիճակվել մասնակից լինել այդ մարտական գործողություններին: Հպարտ եմ, որ իմ գիտելիքներն ու ունակությունները պետք է եկել մեր ազգին սպառնացող մարտահրավերը կասեցնելու գործում»,- ասաց Գուրգեն Դալիբալթայանը՝ նշելով, որ ինքը մայիսի առաջին օրերը երբեք չի մոռանում:

Նա հիշեց, որ Շուշիի ազատագրման օրն իրենք խորամանկորեն «բանդաներից» մաքրել էին Շուշի տանող բոլոր մուտքերը եւ մնում էր ընդամենը շքերթով մտնել Շուշի. «Ճիշտ է՝ դա մեզ այնքան էլ հեշտ չտրվեց, բայց շատ հպարտ եմ, որ մենք  բոլոր մարտահրավերները կատարեցինք նվազագույն մարդկային կորուստներով: Մեր նպատակն այն էր, որ քիչ հայեր կորցնեինք եւ կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց»:

Դալիբալթայանի խոսքով՝ ճիշտ որոշում է եղել մարտական գործողությունները Ղարաբաղի կողմից իրականացնելը, քաղաքական գործիչներն էլ են այդ հարցում իրենց հետո կողմնակից եղել:

«Մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, որ մենք ագրեսորներ ենք, քանի որ Ադրբեջանին պատերազմ ենք հայտարարել: Ոչ, մենք մաքրել ենք մեր երկիրը կեղտից: Եվ այսօր ունենք կայացած բանակ, որը թեեւ խնդիրներ ունի, բայց պատրաստ է կատարել իր առջեւ դրված խնդիրները, մասնավորապես պաշտպանել հայրենիքը»,- ասաց նա:

Դալիբալթայանի հետ լրագրողների հետ հանդիպմանը եկել էր նաեւ «Հայաստանի հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, որը Գուրգեն Դարիբալթյանի մարտական կենսագրության հեղինակն է:

«Այս գործողությանն ամբողջ Հայաստանը եւ Ղարաբաղն էր սպասում: Դրա համար ազատագրման լուրը չէր կարող քարի տակ մնալ, միանգամից տարածվեց, որ Շուշին արդեն ազատագրված է, իսկ հատուկ պաշտոնական  հաղորդագրություն եղավ ավելի ուշ»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ