News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բաց աշխատասենյակներով գրասենյակներում աղմուկը բացասաբար է անդրադառնում աշխատակիցների եւ նրանց աշխատանքի վրա: Այս մասին ասված է Plantronics ընկերության հետազոտության մեջ: Հետազոտությունն անցկացրել են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:

Հետազոտության համաձայն, բաց տարածությունները լուրջ աղմուկի պատճառ են դառնում: Բոլոր երեք երկրներում աշխատողները նշել են աղմուկի պատճառով աշխատանքի արդյունավետության նվազման մասին (հարցվածների 54.1%-ը՝ Մեծ Բրիտանիայում, 65.1%-ը՝ Գերմանիայում, 65.5%-ը՝ Ֆրանսիայում):

Ըստ Gazeta-ի, շեղող աղմուկը սթրեսի եւ ֆիզիկական այլ հիվանդությունների պատճառ է դառնում, օրինակ՝ գլխացավ կամ միգրեն, որոնք բոլոր երկրներում դժգոհությունների հիմնական պատճառների թվում են: Հարցված աշխատակիցների երեք քառորդը կարծիք է հայտնել, որ իրենց ընկերությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ աղմուկի հետ կապված խնդիրը լուծելու համար: Շեղեղ աղմուկից ազատվելու եւ ավելի արդյունավետ աշխատելու համար հարցվածների 60%-ն ականջակալներով երաժշտություն է լսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ