News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Հայաստանի հետ համագործակցության շարունակություն է ակնկալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեհաստանի Սեյմի պատգամավոր, ԵԽԽՎ-ում լեհական պատվիրակության անդամ Քշիշտոֆ Շչերսկին՝ մեկնաբանելով մայիսի 21-22-ը Ռիգայում նախանշված Արեւելյան գործընկերության գագաթաժողովը:

Պատասխանելով հարցին, գագաթաժողովի արդյունքում կարո՞ղ են, արդյոք, Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության նոր ձեւաչափի հասնել, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ Եվրոպան դրան է սպասում: Սպասում է, որ Հայաստանը ներառվի գործընթացներում, որոնք, ի դեպ, ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Այդ գործընթացները պետությունը նաեւ ներսից բարեփոխելու համար են: Չափանիշներին համապատասխանելու գործընթացներ, որոնք Եվրոպայում երաշխավորում են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Եվրոպան նման դինամիկա է ակնկալում նաեւ Հայաստանից»:

Հարցին, համագործակցության ինչպիսի՞ ձեւաչափեր կարող են լինել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, լեհ պատգամավորը պատասխանեց. «Մենք, իհարկե, հարգում ենք Հայաստանի ինքնիշխան ընտրությունը, որը չընտրեց ԵՄ-ի հետ ամենախորը համագործակցության ձեւաչափը: Ամեն դեպքում, քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացումը հնարավոր է: Խնդիրն այն է, որ ազատ առեւտրի գոտու հեռանկարի մասին խոսք անգամ լինել չի կարող: Սակայն կարելի է խոսել միջանկյալ տարբերակների մասին, եւ կողմերը պետք է ընտրեն դրանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ