News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վուոդժիմիերժ Չիմոշեւիչի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվեց հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վուոդժիմիերժ Չիմոշեւիչին` 2005թ. Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման եւ այդ հարցում նրա ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մշտապես եղել եւ մնում է Լեհաստանի համար բարեկամ երկիր, որի հետ ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը բխում է Լեհաստանի շահերից՝ արտահայտելով լեհ ժողովրդի դրական վերաբերմունքը հայերի հանդեպ: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել Լեհաստանի ներդրողների համար՝ կարեւորելով հատկապես տնտեսական բնագավառում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան - Եվրամիություն համագործակցության հեռանկարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ