Գոգոլի փողոցի շենքերի մեկում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դիակ: NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 22-ին, երեկոյան բնակարանում հայտնաբերվել է Սամվել Գ.-ի դին:
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ՝ տեղի ունեցածը հանկարծամահություն է: Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է քննություն: