Հայաստանում արդեն կան բիզնեսի զարգացման հաջող օրինակներ, որոնք կարող են վենչուրային ներդրողների ներգրավել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայտնի գործարար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
«Իհարկե, վենչուրային հիմնադրամները կարող են հայտնվել, բայց դրանց ստեղծումն այնքան էլ հեշտ չէ։ Ադ փողերը բավական սպեցիֆիկ են, դրանց համար հատուկ պայմաններ են հարկավոր, որոնք ոչ միշտ է հնարավոր ապահովել։ րանք կարելի է ներգրավել հաջող պատմությունների օրինակներով, առաջին երկու-երեք օրինակների։ Եւ կարծում եմ, Հայաստանում կան մի քանի այդպիսի պատմություններ, որոնք կարող են դուրս գալ շուկա։ Այդ ժամանակ, միգուցե, հեշտ կլինի»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։