News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ցանկալի  չէ ոչ մեկին, եւ դրանով զբաղվելն էլ հաճելի աշխատանք չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին «Սարդարապատի» հուշահամալիրում լրագրողներին ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը :

«Կան իրավիճակներ, որոնցից ելնելով ստիպված ես որոշակի քայլերի դիմել, կան հարցեր որոնք լուծում են պահանջում, եւ այդ հարցերից մեկն էլ հոսանքի թանկացումն է: Ես հասկանում եմ բոլոր ցուցարներին, որոնք ունեն դժգոհություն, սա իսկապես սոցիալական խնդիր է, որն անհագստացնում է մեր քաղաքացիներին»,-ասաց նա:

Երվանդ Զախարյանը նշեց, որ այս պահին ուսումնասիրություններ են կատարվում  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից,  որը 1 շաբաթից կհրապարակի ուսումնասիրության արդյունքները:

«Ես չեմ կարծում, որ հոսանքը17 դրամով կթանկանա, մնացածի մասին հանձնաժողովը հայտարարություն կանի: Անձամբ ինձ էլ ցանկալի չէ հոսանքի թանկացումը»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ