News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խումբ ստեղծելու եւ դրա կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն, խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Երեւանի 35-ամյա բնակիչը հաճախակի արտագնա աշխատանքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ զբաղվել է ադամանդների առք ու վաճառքով եւ գործնական հարաբերություններ  հաստատել Դուբայի «Դեյրա» թաղամասի ոսկու առեւտրի կենտրոնում գործող ադամանդների վաճառքով զբաղվող մի ընկերության գրասենյակի աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի հետ:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ առանձնապես խոշոր չափերով ադամանդ հափշտակելու նպատակով վերջինիս սպանելու եւ ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով  տղամարդը ձեւավորել է կազմակերպված խումբ՝ ընդգրկելով հորեղբոր 24-ամյա որդուն ու վերջինիս 26-ամյա ընկերոջը։

Խմբի 2 անդամները 2014 թվականի հունվարին մեկնել են Դուբայ եւ բնակվել 35-ամյա երեւանցու հետ՝ վերջինիս վարձակալած հյուրանոցային համարում։ Միմյանց միջեւ նախապես կատարված դերաբաշխման համաձայն՝ 35-ամյա տղամարդն իր հորեղբոր որդու հետ ընկերության գրասենյակում հանդիպել են Սալոնկիի հետ եւ պատվիրել  ադամանդներ՝ պայմանավորվելով առք ու վաճառքի գործարքը  կատարել 2014թ. հունվարի 22-ի երեկոյան:

Ծրագրված հանցագործության հետքերը թաքցնելու,  իրենց փախուստն արագ եւ անվտանգ կազմակերպելու նպատակով  խմբի անդամները 2014թ. հունվարի 22-ի առավոտյան հանձնել են հյուրանոցի համարը եւ նույն օրը  համար ամրագրել նշված «Դեյրա» թաղամասում  գործող ոսկու առեւտրի կենտրոնի մոտ գտնվող մեկ այլ հյուրանոցում։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 20:15-ին, կազմակերպված խմբի անդամներից  2-ը գնացել են ոսկու առեւտրի կենտրոն՝ ադամանդները տեսնելու եւ զննելու պատրվակով:

Նախապես մշակված պլանի համաձայն՝ ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Սալոնկիի վրա, մեխանիկական շնչահեղձության եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նրան եւ հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 ՀՀ դրամին համարժեք 1.700.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ:

Քննության տվյալներով՝ առեւտրի կենտրոնի շենքից նրանք դուրս են եկել ժամը 21:31-ին, հանդիպել հանցագործության դեպքի վայրից քիչ հեռու իրենց սպասող՝ խմբի երրորդ անդամին եւ նրան փոխանցել հափշտակած ադամանդները: Վերջինս ժամը 21:40-ին գնացել է  հյուրանոց, հափշտակած ադամանդյա քարերը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելու նպատակով լցրել  տարբեր տեսակի օճառահեղուկի շշերի մեջ եւ տեղավորել 35-ամյա տղամարդու ճամպրուկի մեջ, ապա, վերցնելով ճամպրուկները, ժամը 21:55-ին հանձնել է հյուրանոցային համարը ու նախապես պայմանավորված վայրում հանդիպել հորեղբոր որդուն՝ 35-ամյա տղամարդուն, եւ իր ընկերոջը։

Խմբի անդամները Երեւան են ժամանել 2014թ. հունվարի 23-ին` ժամը 10:26-ին, Դուբայ-Երեւան թիվ 715 չվերթով։ Ադամանդների մի մասը հայտնաբերվել է Զվարթնոց մաքսատան մաքսային հսկողության գոտով անցկացնելու ժամանակ՝ 35-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ։

Արաբական Միացյալ Էմիրությունների իրավասու մարմինների կողմից 2014 թվականին միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ 2014 թ. հունվարի 22-ին Արաբական Միացյան Էմիրությունների Դուբայ քաղաքում  Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի վրա հարձակվելու եւ սպանելու, ադամանդներ հափշտակելու մեղադրանքով ՀՀ երեք քաղաքացիներին  հանձնելու վերաբերյալ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի՝ 13.03.2014թ. որոշմամբ մերժվել է: Քրեական գործը հարուցվել եւ նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական մարմինների վարույթում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  ՀՀ երեք քաղաքացու մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերի, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի եւ 215-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ