Հնդկաստանում անբնական շոգի հետեւանքով զոհերի թիվը հասել է 2015-ի, հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Այսպես, Անդհրա Պրադեշ նահանգում մահացել է 1490 մարդ, իսկ հարեւան Թելանգանում՝ 489 մարդ: Գործակալության տվյալներով, այդ երկու նահանգներում իրավիճակն սկսում է նորմալանալ: Այստեղ ջերմաստիճանը նվազել է՝ հասնելով 42-43 աստիճանի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Փորձագետները կարծում են, որ ջերմային ալիքի պիտն արդեն հետեւում է: Օդերեւութաբանների տվյալներով, առաջիկա օրերին Հնդկաստանում անձրեւներ կլինեն: