News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրացական իշխանությունները թույլ չեն տվել ջավախքահայ քաղաքական ակտիվիատ Վահագն Չախալյանի հայ փաստաբանին այցելել իր պաշտպանյալին:

«Երկիր» միության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ 2009թ. օգոստոսի 17-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանը փորձել է այցելել իր պաշտպանյալին, որը պահվում է Վրաստանի Ռուսթավիի քաղաքի համար 2 գաղութում: Սակայն գաղութի ղեկավարությունը հրաժարվել է թույլ տալ տեսակցոությունը` պատճառաբանելով, որ այն փաստաթղթերը, որով հայ փաստաբանի նախկինում իրավունք ուներ հանդիպելու Վահագն Չախալյանի հետ, այլեւս անվավեր են:

Նույն օրը Ստեփան Ոսկանյանը դիմել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ, որի աշխատակիցները, ուսումնասիրելով փաստաբանի փաստաթղթերը, գաղութի ղեկավարության որոշումը գնահատել են որպես ամբողջովին անհիմն: Իր պաշտպանյալի հետ տեսակցությունը թույլ չտալու փաստի առնչությամբ Ստեփան Ոսկանյանը նաեւ ներկայացրել է գրավոր բողոք` ուղղված Վրաստանի հանրային պաշտպանին եւ Ռուսթավիի գաղութի ղեկավարությանը:

«Երկիր» միությունը գնահատում է Վահագն Չախալյանի հետ փաստաբանի տեսակցությունն արգելելու որոշումը որպես վրացական իշխանությունների կողմից ջավախքահայ քաղաքական ակտիվիստի տարրական իրավունքների հերթական խայտառակ խախտում, որի նպատակն է խոչընդոտել Չախալյանի գործով ս.թ. սեպտեմբերի18-ին կայանալիք դատալսմանը լիարժեք նախապատրաստվելը: Վրացական իշխանությունները նշված քայլով նաեւ նպատակ են հետապնդում էապես դժվարացնել Վահագն Չախալյանի հայկական ԶԼՄ-ներից տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որը ապահովում էր հայ փաստաբանը",- նշել է միությունն ու հավելել. «Հաշվի առնելով վերոնշյալը` „Երկիր“ միությունը կոչ է անում Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին եւ դիվանագիտական ներկայացչություններին` համապատասխան գնահատական տալ վրացական իշխանությունների հերթական խայտառակ խախտմանը, ինչպես նաեւ վերացնել դրա հետեւանքները` ապահովելով հետագայում փաստաբանի անարգել մուտքը իր պաշտպանյալի մոտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ