Պակիստանում, այսօր՝ հունիսի 30-ին, գրոհայինների հետ փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է 13 գրոհային եւ զոհվել մեկ սահմանապահ: Այս մասին հաղորդել են երկրի իշխանությունները:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգում, որտեղ Պակիստանի հատուկ ջոկատը «Թալիբանի» արմատականների դեմ գործողություն է իրականացնում:
«Բախման ընթացքում սպանվել են նաեւ մի քանի հայտնի հրամանատարներ»,-ասել է բանակի ներկայացուցիչ Քհանա Ուեյզին: Նա հավելել է, որ փոխհրաձգության ընթացքում զոհվել է մեկ զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: