News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը գիշերային երկնքում Վեներա եւ Յուպիտեր մոլորակներն առավելագույնս կմոտենան իրար, այնքան, որ նման կլինեն կրկնակի աստղի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում աստղագետ Ավետիք Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ մոլորակների այսպես կոչված «միաձուլման» մեջ ֆիզիկական ոչինչ չկա, քանի որ նրանք Երկիր մոլորակից գտնվում են բացարձակ տարբեր հեռավորությունների վրա. պարզապես երկնքում նրանք գծագրվում են իրար մոտ։

«Քանի որ նրանք Երկիր մոլորակի հետ մշտապես պտտվում են Արեւի շուրջ, եւ այդ ժամանակահատվածները տարբեր են, ապա երբեմն նրանք մոտենում են միմյանց, երբեմն՝ հեռանում։ Պարզապես այս անգամ նրանք բավական մոտ հեռավորության վրայով են անցնում։ Դրանով է այս անգամը յուրահատուկ։ Վեներան Արեւին շատ ավելի մոտ է գտնվում, քան Երկիրը, եւ մենք տեսնում ենք այն կամ մայրամուտից հետո կամ արեւածագից առաջ։ Ինչ վերաբերում է Յուպիտերին, այս մոլորակը մեզնից շատ հեռու է։ Այս մոլորակները երկնքում կարող են լինել ցանկացած հեռավորության վրա, անգամ Արեւի հակառակ կողմերում։ Չնայած նրան, որ Վեներան Երկրից փոքր է, այն ավելի վառ մոլորակ է, իսկ Յուպիտերի լուսարձակումն ավելի թույլ է։ Այս մոլորակները կանցնեն իրար կողքով եւ հետո նորից կհեռանան։ Ամեն մեկը երկնքում իր արագությամբ է շարժվում։ Նրանք շատ հեռու են միմյանցից, այսինքն՝ ոչ մի դեպքում դրանց բախման մասին խոսք չի կարող լինել»,- պարզաբանեց Ավետիք Գրիգորյանը։

Անդրադառնալով այս յուրահատուկ երեւույթի ազդեցությանը մեր մոլորակի վրա՝ աստղագետը նշեց, որ Վեներայի ու Յուպիտերի ազդեցությունը Երկիր մոլորակի վրա շատ թույլ է։ «Մեր մոլորակի վրա ամենաէական ազդեցությունն ունեն Լուսինն ու Արեւը»,- հիշեցրեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ