Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է երկրի արեւելքում ծագած հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության առաջնայնությունը։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։
«Գիտակցելով խնդրի արժեքը՝ ես պնդել եմ, պնդում եմ եւ կպնդեմ, որ առաջնայինը քաղաքական կարգավորումն է։ Իհարկե մենք խաղաղության կողմնակից ենք։ Բայց այդ խաղաղությունը չպիտի լինի ցանկացած գնով։ Մենք ոչ մի կտոր ուկրաինական հող չենք հանձնի։ Մեր նպատակն է վերականգնել տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Պորոշենկոն։