News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը վերադարձել է Հայաստան եւ այսօր արդեն աշխատանքի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀԷՑ լրատվական ծառայությունից:

Մեզ հայտնեցին, որ երեւի շաբաթվա վերջին ինչ-որ նորություն կլինի անցկացվելիք աուդիտի հետ կապված, այժմ աշխատում են տեխնիկական առաջադրանքի վրա, որը պետք է տան աուդիտոր ընկերությանը:

Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ին տուգանելուն, մեզ փոխանցեցին, որ իրենց տուգանում են, քանի որ ներդրումային ծրագրով չեն աշխատել եւ նոր միացումներ էլ չեն արել: «Երբ ներդրումային  ծրագիրը պետք է հաստատվեր, Բիբինը ասաց, որ ելնելով ֆինանսական վիճակից՝ խնդրում ենք հետաձգել: 2015թ ներդրումային ծրագիրը դեռ հաստատված չէ, առաջիկա օրերին կհաստատվի, միացումները, որոնց համար տուգանում են մեզ, ներդրումային ծրագրի մասին են կազմում»,-հայտնեցին ՀԷՑ լրատվականից:

Նշենք, որ հուլիսի 8-ին նիստ է գումարելու, որի ընթացքում քննարկելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանքներ նշանակելու նախագծերը։ ՀԾԿՀ նիստում քննարկելու են 21 հարց, որոնցից 14-ը վերաբերում է ՀԷՑ-ին տուգանքներ նշանակելուն։ 13 որոշումներով ընկերությունը տուգանվելու է 5-ական միլիոն դրամով, մի որոշմամբ՝ 10 մլն դրամով։ Ընդհանուր առմամբ, առաջարկվում է ՀԷՑ-ին տուգանել 75 մլն դրամ։

Ըստ նախագծերի, ՀԷՑ-ը խախտել է ժամկետները, թե երբ պետք է քաղաքացու սպառման համակարգը միացնի էլեկտրական ցանցին, ինչպես նաև նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելիս, պատճառաբանելով, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում, դիմողից միացման վճարից բացի պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ