News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 3-ին  կայացավ «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը, որը կազմակերպվել էր Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի եւ Առաջնորդության Դպրոցի կողմից։ Փառատոնն իրակացվել է Beeline–ի աջակցությամբ։

«Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում դասական երաժշտության տարածմանը, երիտասարդության շրջանում կարեւոր մշակութային արժեքների ամրապնդմանն, ինչպես նաեւ շնորհալի երիտասարդների եւ բիզնես ընկերությունների միջեւ կապի ստեղծմանը։

Փառատոնին մասնակցում էին Երեւան քաղաքի 10 լավագույն դպրոցների սաները.  յուրաքանչյուր դպրոցից մեկ սան փողային գործիքների բաժնից եւ մեկ սան ժող. նվագարանների բաժնից:

«Ուրախ ենք աջակցել  այս փառատոնի իրականացմանը, քանի որ այն նպատակ ունի պահպանել պրոֆեսիոնալիզմն ու հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ։ Վստահ եմ, որ այս երիտասարդներին լավ ապագա է սպասվում, քանի որ նրանք իրենց ստեղծարար մտածողությամբ եւ գերազանց կատարումով հիացրեցին հանձնաժողովի բոլոր անդամներին եւ ներկաներին։ Համոզված եմ, որ մեր կողմից տրամադրված մրցանակները կդարձնեն այս երիտասարդների կյանքն ավելի լավը, իսկ մենք մոտ ապագայում կլսենք միջազգային բեմերում նրանց նորանոր ձեռքբերումների եւ նվաճումների մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Դասական երաժշտության կատարողների նոր սերնդի աջակցությունը կարեւոր տեղ է զբաղեցնում Առաջնորդության Դպրոցի եւ Բեստ Բեստեռն Կոնգրես Հյուրանոցի կողմից երիտասարդ հայ առաջնորդների եւ ընդհանուր հասարակության զարգացմանը միտված համատեղ  ծրագրերում։ Վստահ ենք, մեր գործընկերների հետ միասին «Երաժշտություն հանուն փոփոխությունների» դասական երաժշտության փառատոնի միջոցով կարող ենք մեր գնահատանքը հայտնել երիտասարդ կատարողներին եւ աջակցել դասական երաժշտության տարածմանը Հայաստանում։ Շնորհակալ ենք Beeline-ին այս կարեւոր տեսլականին գործնականորեն աջակցելու համար», – նշեց Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ մասնակիցներին գնահատեց պրոֆեսիոնալ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին՝   Արզաս  Ոսկանյանը,  Օմար  Պապիկյան, Լիլիթ Պիպոյան եւ այլոք:

Առաջին տեղը զբաղեցրած երկու մասնակից Beeline կողմից պարգեւատրվեցին պլանշետներով, ինչպես նաեւ Կոմիտասի տուն - թանգարան ինստիտուտի կողմից ստացան հնարավորություն` իրենց համերգն անվճար կազմակերպել տուն- թանգարանի դահլիճում:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած 4 մասնակից Beeline–ի կողմից պարգեւատրվեցին  սմարթֆոններով։

Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր եւ նվերներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ