News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները եւ դրանց խորհուրդը։

Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Հերբերտ Զալբերն անդրադարձան Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերին եւ նրանց կողմից 2009 թվականից արված հայտարարություններին արտահայտված աջակցությանը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշեց, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ