News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում անհնար է չնկատել, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ստվերը եւ ամենուր ուղեկցում է նրան: Այս հանգամանքը ներիշխանական տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Բոլորը համոզված են, որ Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչու, կամ այլ կերպ ասած՝ այդ ինչով է նա իր ղեկավարին «հմայել»:

Համենայնդեպս, մինչ նրա՝ այդ պաշտոնին նշանակվելը, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողները Ս. Սարգսյանին այդքան հետեւողականորեն չեն «հետապնդել»: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար Վիգեն Սարգսյանը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա հավատարիմ Արմեն Գեւորգյանի կարգավիճակը: Երկրում բոլոր տեսակի հարցերը լուծվում են կա՛մ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, կա՛մ առնվազն իմացությամբ:

Իսկ թե ինչ ապագա է նրան սպասվում, դեռ վաղ է կանխատեսել. առջեւում սահմանադրական փոփոխությունների լուրջ փորձությունն է»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ