![](img/news/27/59/50/default.jpg)
«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ պատասխանել է իրեն դավաճան անվանողներին.
Նա մասնավորապես գրել է, որ որքան էլ շատերն իրեն համարեն դավաճան, ծախված ու լրտես, բայց փաստ է երկու բան.
1. Օգոստոսի 1-ից ոչ ոք չի վճարելու հոսանքի դիմաց 6.93 դրամ ավելի
2. Հարուցվել է քրգործ 23-ի ապօրինի գործողությունների հետ կապված:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը (մասնավորապես «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները) հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: