News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ակտիվիստ Վարդգես Գասպարիին այսօր հուլիսի 8-ին, բերման են ենթարկել գոմաղբով լի ամանը նախագահի  տան մոտ դնելուց հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գասպարին, նշելով, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ նախագահի տան մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո իր տան շեմի մոտ գոմաղբ են դնում:

«Առավոտյան 8:30-9:00-ի հատվածն էր, երբ  տան շեմին գոմաղբ էին դրել, սավոկով վերցրեցի, տարա նախագահի տան մոտ դրեցի, որից հետո ոստիկանության բաժին ինձ տարան: Այնտեղ 3 ժամ պահեցին, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ակտ գրեցին ու ազատ արձակեցին»,-պատմեց Վարդգես Գասպարին՝ նշելով, որ ոստիկանները ինչպես միշտ, այսօր էլ իրեն բերման ենթարկելիս բռնություն են կիրառել:

Վարդգես Գասպարին ասաց, որ իր ուժերն արդեն չեն հերիքում իշխանությունների դեմ պայքարելու համար եւ չգիտի՝ կշարունակի արդյոք հետագայում էլ բողոքի ակցիաներ անցկացնել, թե՝ ոչ:

«Իմ ուժերը չեն հերիքում արդեն պայքարելու համար, անկեղծ ասած չգիտեմ՝ կշարունակեմ բողոքի ակցիաներ անցկացնել, թե՝ ոչ: Ինչքան կարելի է սեփական կնոջը ստիպել գոմաղբ մաքրել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսի 25-ին նման դեպք է եղել, երբ ակտիվիստը դարձյալ ակցիա էր անցկացրել Սերժ Սարգսյանի տան մոտ։

Գասպարին մի քանի օր գոմաղբը տան մոտից չէր հավաքել, նա անգամ զանգահարել էր նախագահական՝ պահանջելով, որպեսզի նախագահը անձամբ գա եւ աղբը հավաքի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ