News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը դրական առումով առանձնահատուկ է, որովհետեւ դրա ողնաշարն իր երկրին տեր կանգնող երիտասարդությունն է թե որպես մասնակից, թե որպես կազմակերպիչ: Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Երիտասարդության անսպառ էներգիան, հնարամտությունը եւ ազնվությունը վերականգնեցին ժողովրդի հավատն իր ուժերի նկատմամբ:

Այդ հավատն ամրապնդվեց նաեւ այն պատճառով, որ պայքարող ժողովուրդը շոշափեց ռեժիմի ուժերն ու համոզվեց, որ նա կորցրել է նախկին հզորությունը եւ լուրջ ճնշման դեպքում ի վերջո կնահանջի ու կհանձնվի իր կամքին:

Սակայն պայքարը միայն էլեկտրաէներգիայի սակագնի չեղարկման պահանջով սահմանափակելու պարագայում, եթե անգամ հաջողության հասնենք, չենք  կարողանալու խուսափել էներգետիկայի ոլորտում մեզ սպառնացող փլուզումից, որը, իր հերթին, շղթայական ռեակցիայով հանգեցնելու է ամբողջ տնտեսության փլուզման:

Իսկ էներգետիկայի ոլորտում նման աղետալի վիճակ է առաջացել տարիներ շարունակ անպատասխանատվության եւ անպատժելիության մթնոլորտում տեղի ունեցած թալանի պատճառով, որին մասնակցել են ինչպես ՀԷՑ-ի օտար կառավարիչները եւ էներգետիկայի ոլորտի կազմակերպությունները, այնպես էլ ոլորտի նկատմամբ տնտեսական եւ քաղաքական վերահսկողություն իրականացնող պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, առաջին հերթին՝ երկրի ղեկավարությունը:

Ուստի այս աղետալի վիճակից հնարավոր է դուրս գալ միայն մեղավորներին քաղաքական պատասխանատվության ենթարկելու եւ երկրում արմատական քաղաքական փոփոխություններ իրականացնելու միջոցով:

Սակայն երկրում առաջացած յուրահատուկ իրավիճակի պատճառով, որի պայմաններում ռեժիմին հաջողվել է բանտապետական կարգեր հաստատել եւ փոշիացնել քաղաքական դաշտը, հնարավոր չէ այս հարցերը լուծել դասական քաղաքական ուժերով եւ մեթոդներով, այն է՝ միջկուսակցական պայքարի եւ ընտրությունների միջոցով:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, հաշվի առնելով ժողովրդի մոբիլիզացիայի գործում երիտասարդության արձանագրած աննախադեպ դրական արդյունքները, որպես լուծման ցանկալի տարբերակ, երիտասարդներին առաջարկում է ընթացող պայքարին զուգահեռաբար ստանձնել նաեւ նոր քաղաքական հարթակ ձեւավորելու նախաձեռնությունը:

Ենթադրվում է, որ այդ հարթակում պետք է հանդես գան քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ երիտասարդներ, ինչպես նաեւ չվարկաբեկված հասարակական եւ քաղաքական գործիչներ ու մտավորականներ, որոնց թվից հետագայում պետք է կազմավորվի իրավիճակի հաղթահարման նպատակով մեղավորների քաղաքական պատասխանատվության եւ քաղաքական լուծումների ապահովման միասնական ճակատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ