News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի գազալցակայաններում շարունակվում են ստուգումները, իսկ դրանցում պայթյունների պատճառն այն է, որ գազը թույլատրվածից շատ են լցնում։ Այս մասին հուլիսի 8-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտարարեց ՏԿԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մեքենաների 60-70 տոկոսը գազով է աշխատում, ուստի գազի հետ խնդիրներ են առաջանում։ «Աշխատակիցները նախատեսվածից շատ են գազ լցնում, որպեսզի հաճախորդներին գրավեն։ Այդ պատճառով 196-ի փոխարեն նրանք 220-250 գազ են լցնում։ Ստուգումները շարունակվում են, որոշ լցակայաններ տուգանվել են»,- ասաց Երիցյանը։

Այն դիտարկմանը, թե գազալցակայաններից շատերը պատկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գործարար Գագիկ Ծառուկյանին, Երիցյանը պատասխանեց, որ իրենք ստուգում են անխտիր բոլոր գազալցակայանները։ «Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին կամ Հովիկ Աբրահամյանին, ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի։ Միգուցե Ծառուկյանն ունի, բայց դա ինձ չի հետաքրքրում»,- եզրափակեց Երիցյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ