News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է այն դեսպանատների ու հյուպատոսությունների ցանկը, որոնք լիազորված են անձնագրեր տրամադրել կամ փոխել: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ հուլիսի 8-ին կայացած իր նիստում:

Ցանկում են Արգենտինայում, Բելառուսում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Վիետնամում, Վրաստանում, Դանիայում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իրաքում, Իրանում, իսպանիայում, Իտալիայում, Ղազախստանում, Կանադայում, Չինաստանում, Քուվեյթում, Լիբանանում, Լիտվայում, Մեքսիկայում, ԱՄԷ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Սիրիայում, Թուքմենստանում, Շվեդիայում, Շվեյցարիայում ՀՀ դեսպանատները, ինչպես նաեւ Հալեպում, Բաթումիում, Մարսելում, Օդեսայում եւ Սոչիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունները:

Կենսաչափական անձնագրեր տրամադրելու անհնարինության դեպքում սովորական անձնագիր լիազորված են հատկացնել Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Չեխիայում ՀՀ դեսպանատները, ինչպես նաեւ Լոս Անջելեսում, Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news