News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հաջողությունը մասամբ կախված է այն հանգամանքից, թե ինչ տեղի կունենա Մերձավոր Արեւելքում՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի հայտնի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա խոսքով, չի բացառվում, որ բանակցությունները կրկին կերկարաձգվեն: Անդրադառնալով վերջնական համաձայնության հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտներին՝ Կարինե Գեւորգյանն ընդգծեց. «Այստեղ առկա է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, նույն Ֆրանսիայի լոբբինգը: Նրանք փորձում են արգելակել բանակցությունների գործընթացը»:

Բանակցությունների ընթացքում վերջին շրջանում առաջացած նոր նրբությունների մասին հարցին ի պատասխան՝ Կարինե Գեւորգյանը նշեց. «Ես տեսնում եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումը բավականաչափ ակտիվ եւ բաց է այն առումով, որ ՌԴ-ն բարձրաձայնում է պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության մասին՝ կապված Իրանին զենքի մատակարարման անհրաժեշտության հետ»:

Հիշեցնենք, որ Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ եւ Գերմանիա) միջեւ ժամանակավոր համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 10-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ