News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Սպորտի, մշակույթի եւ կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Էդելշտեյնը հայտարարել է, որ ակնկալում է, որ ինքն ու Քնեսեթը համապատասխան կերպով կգործեն, որպեսզի հնարավոր լինի որոշում կայացնել՝ ժողովրդավար երկրի բարոյական չափանիշներին համապատասխան։

Նա ընդգծել է, որ շատ երկրներ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն դա  անում են խորհրդարանները, հայտնում է Jerusalem Post-ը։  «Ես կաշխատեմ առաջ մղել այդ հարցը եւ հույս ունեմ, որ Քնեսեթի անդամները կքայլեն ճիշտ ուղղությամբ եւ կքվեարկեն, երբ գա ճշմարտության պահը»,- հայտարարել է նա։

Իր հերթին հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին նույնպես կոչ է արել Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նրա կարծիքը պաշտպանել են Քնեսեթի անդամներ Զահավա Գալիոնը եւ Նահման Շայը, որոնք կազմակերպել են հանդիպումը։ Շայը նշել է, որ Իսրայելը պետք է ճանաչի այն, ինչ կատարվել է հայերի հետ։ «Ոչինչ չի փոխվի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում»,- հավելել է նա։

Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Օդեդ Յուզեֆը նշել է, որ Իսրայելը համագործակցում է Հայաստանի հետ շատ նախագծերով, սակայն միջազգային քննարկումներն այն մասին, թե  արդյոք կատարվածը ցեղասպանություն է եղել, թե ոչ, քաղաքական բնույթ են կրում եւ վերաբերում են իմաստաբանությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ