News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան EarthRoamer ընկերությունը, որը մասնագիտացած է մեքենաների կցորդներն անիվների վրա տուն ստեղծելով, XV-HD անվանումով նոր մոդել է ներկայացրել։ Այն արժե 925 հազար դոլար եւ ստեղծվել է Ford F-650-ի երկակի կցորդի վրա։

Նորույթի երկարությունը 10.6 մետր է, լայնությունը՝ 2.59, իսկ բարձրությունը՝ 3.96 մետր։ Համեմատության համար նշենք, որ Mercedes-Maybach S600 սեդանի երկարությունը 5.5 մետր է։ XV-HD-ի բնակելի մակերեսի չափը չի նշվում։ Motor-ի փոխանցմամբ, կցորդի մեջ կարող է 8 մարդ տեղավորվել, քնելու վայրը նախատեսված է վեց հոգու համար։

Անիվներով տան բնակելի հատվածում կա սառցե խցիկով սառնարան, օդափոխիչ եւ ջերմային համակարգ, ինչպես նաեւ ջրատաքացուցիչ։ Լրացուցիչ վճարելով՝ հաճախորդը կարող է պատվիրել լվացքի մեքենա եւ չորանոց։

Կցորդն էներգասնուցումը ստանում է մարտկոցներից, որոնք արեւային էներգիայով են աշխատում։ XV-HD-ին ունի 6.7 լիտր ծավալով դիզելային շարժիչ, որը համապատասխանում է TorqShift վեց մխոցով ավտոմատ փոխանցման տուփին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ