News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայերը, հրեաները, տուտսիներն ու բոսնիացիները չեն կարող միայնակ մնալ իրենց ցավի հետ, քանի որ դա ամբողջ մարդկության ցավն է: Հուլիսի 8-ին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի՝ «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրով երեւանյան 12-րդ միջազգային համաժողովի բացմանն այս մասին հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով, 2015 թվականին Երեւանում գիտաժողովի բացումը խորհրդանշական է: «Այս տարի աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումները բոլորին ստիպեցին ոչ միայն հետ հայացք նետել մեզ հետ տեղի ունեցած ողբերգությանը, այլեւ եւս մեկ անգամ հիշել Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների սարսափները»,- ընդգծեց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ ցեղասպանագետների հանրությունը հավաքվել է Երեւանում եւ մի քանի օրվա ընթացքում քննարկելու է մարդկության համար չարիք դարձած հարցը, որի անունը «ցեղասպանություն» է: «Մինչեւ հիմա մենք դատապարտված ենք ապրել ցեղասպանությունների դարում՝ դրանք կանխելու արդյունավետ միջոցներ չունենալով: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում տարածված բռնությունն ու ահաբեկչությունը, տարբեր երկրների ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունն այն ազդակներն են, որոնք չպետք է անտեսել»,- նշել է Դեմոյանը:

Ցեղասպանությունը, ըստ նրա, պատմական հասկացություն չէ, ցեղասպանությունը չի սահմանափակվում եւ չի բաժանվում տարածքների եւ ժամանակի: «Ստիպված եմ ասել, որ նրանք, ովքեր որպես մասնագիտություն ցեղասպանագիտությունն են ընտրել, ճակատագրական որոշում են կայացրել: Դա նշանակում է ապրել հազարավոր մարդկանց ցավով եւ ողբերգությամբ, մտովի կիսել նրանց ցավը»,- հավելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ