ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը մոտ ապագայում եկեղեցի կկառուցի: Այս մասին այսօր`հուլիսի 22-ին, լրագրողներին ասաց Սամվել Ալեքսանյանը, որը Նոր Հաճնում մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծման արարողությանը:
«Հանուն մորս եմ կառուցելու, մայրս է ուզում: Մորս որ տենաք, հարցրեք`ինչի ա ուզում»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:
Պատգամավորը նշեց, որ եկեղեցու անունը դեռ չի որոշել: