News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կենսաբանները չղջիկների նոր տեսակ են հայտնաբերել, որը Lonchophylla ցեղին է պատկանում: Այս չղջիկներն ավելի քան 100 տարի գտնվել են բնագիտական տարբեր թանգարանների հավաքածուներում, սակայն մինչեւ հիմա դրանց այլ տեսակին էին դասում:

Հարկ է նկատել, որ չղջիկների նոր տեսակն inexpectata (անսպասելի) անունն է ստացել, քանի որ բացահայտումն անակնկալ է եղել նույնիսկ գիտնականների համար:

Ըստ Informing-ի, Oswaldo Cruz Foundation ինստիտուտից գիտնական Ռիկարդո Մորատելիի խոսքով, Lonchophylla ցեղի չղջիկների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել է, որ mordax տեսակի որոշ չղջիկներ տարբերվում են մնացյալից:

Գիտնականի փոխանցմամբ, դրանք մեծ մասի մորթին դարչնագույն է, եւ միայն մի մասինը՝ գրեթե անգույն: Շատ ավելի ուշ գիտնականները հանգել են եզրակացության, որ իրենց ձեռքերում անհայտ տեսակի չղջիկ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ