News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը եւ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 27-ին ընդունել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորած պատվիրակությանը:

Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Տրայան Հրիսթեային եւ նրա ղեկավարած թիմին արդյունավետ եւ փոխադարձ վստահության վրա հիմնված աշխատանքի համար եւ նշել, որ դեսպանը մշտապես բաց է եղել համագործակցության համար եւ միշտ ըմբռնումով է մոտեցել բոլոր աշխատանքներին: «Շատ հաջողություններ մենք արձանագրել ենք ձեր շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից ոլորտի զարգացմանը նպաստող յուրաքանչյուր նախաձեռնություն եւ ամեն ինչ անելու ենք դրանք կյանքի կոչելու համար»,- ասել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ Նախարարության եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տեսակետները մեծամասամբ համընկնում են, որի արդյունքը արդյունավետ ու առողջ փոխգործակցությունն է:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը փոխշահավետ համագործակցության համար եւ ընդգծել, որ այն եղել է բացառիկ իր ծավալով եւ շատ արդյունավետ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման եւ դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ իրեն փոխարինող պաշտոնյայի հետ արդյունավետ համագործակցության բարի ավանդույթը կշարունակվի: Նա բարձր է գնահատել Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնությունները եւ կարեւորել քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման եւ որոշումների կայացման ոլորտում:  «Այն, ինչ արվել եւ արվում է, պետք է ճիշտ ու բաց ներկայացնել հանրությանը, պետք է ապահովել արդյունավետ հաղորդակցություն, որը կբարձրացնի բարեփոխումների նկատմամբ հանրության վստահությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը նույնպես կարեւորել է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերը եւ ընդգծել, որ այն նպաստում է ավելի որակյալ եւ հանրության պահանջմունքները բավարարող օրենքներ ու ծրագրեր ունենալուն: «Հայաստանում արդեն ձեւավորվել է ավանդույթ.պետական մարմիններն իրենց գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորում են բոլոր ձեռնարկներում հասարակության ներգրավվածության ապահովմամբ»,- նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Արսեն Մկրտչյանը կրկին շնորհակալություն է հայտնել Տրայան Հրիսթեային եւ իր ղեկավարած կառույցին կատարած աշխատանքների համար՝ հույս հայտնելով, որ առկա դրական ավանդույթը շարունակություն կունենա, եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ